Լուրեր
Կապիտուլյանտներն անտեսելով սպասվելիք աղետը՝ շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանի փողոցներում․ Նարեկ Թադևոսյան
08.09.2023

ՀՀԿ խորհրդրի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտներն անտեսելով սպասվելիք աղետը՝ շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանի փողոցներում:
Ըստ օդում կախված լուրերի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնարարված է զանգահարել քաղաքապետացուին մոտեցող երևանցիներին և փորձել գոնե մինչև ընտրությունները իմիտացիա ստեղծել, իբր նրանք պատրաստակամ են լուծել իրենց կողմից բարձրացված խնդիրները և դրանով «փախցնել» այդ քվեները:
Կապիտուլյանտներին չի հետաքրքրում մեր սահմաններում ստեղծված իրավիճակը, չի հետաքրքրում, որ Արցախում մարդիկ կանգնած են սովամահության եզրին: Նրանց հետաքրքրում է միայն մեկ բան՝ բոլոր (այդ թվում ապօրինի) միջոցներն օգտագործելով կամ ուղղակի խաբելով հասնել ցանկալի արդյունքի՝ անտեսելով երևանցիների վերաբերմունքն իրենց նկատմամբ»: