Լուրեր

Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է․ Շարմազանով

06.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
 «Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է։
 
Նիկոլ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է , որ «Կովկասում Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։
Ակնհայտ է , որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա,իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
 
Նիկոլ, բա «դրական ազդակ էիր» է ստանում թուրքերից։
Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։
 
Քո սիրելի Արեւմուտքը բացի հայտարարություններից  այլ բանի ընդունակ չէ։
Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին»։

← Վերադառնալ ցուցակին