Լուրեր
«Տրոյական ձի»-ն արդեն բացում է Հայաստանի սահմանները ներսից․ Շարմազանով
05.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս,ԵՄ դիտորդներին բերում ես Հայաստան,Ռուսաստանին համարում ես գրեթե թշնամի,Ուկրաինա հումանիտար օգնություն ես ուղարկում ու Թուրքիայից «դրական ազդակներ» ես ստանում ,առնվազն անմեղսունակ ես։
Հասկանու՞մ եք սպառնալիքները։
Ո՞վ է այս ամենից հետո սատարելու մեզ։
Նիկոլի հիմար քայլերի արդյունքում մենք հերթական անգամ միայնակ ենք մնալու սպասվող մարտահրավերների դիմակայելու ժամանակ։
«Տրոյական ձի»-ն արդեն բացում է Հայաստանի սահմանները ներսից։
Հերթական անգամ բորշը սարքում է Նիկոլն ,իսկ տակից դուրս գալը թողնում է ժողովրդի վրա»։