Լուրեր

Արցախցիներ ջան, դուք էս պայքարի շարժիչն եք նաեւ այսօր, ինչպես եղավ 32 տարի առաջ․․․Մարգարիտ Եսայան

03.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբոիքյան իր էջում գրել է․

 «Երեկ ես Ազատության հրապարակում էի, վաղը  նույնպես կլինեմ Ազատության հրապարակում, հաջորդ բոլոր օրերին՝ նույնպես, այնքան ժամանակ, քանի դեռ նիկոլներին եւ նիկոլանմաններին ռադ չենք արել ու չենք ազատագրել երկիրը ներսից եւ ապա՝ սահմաններում։

 
Անկեղծությունս  թույլ է տալիս  հրապարակով ասել՝ բոլոր էն մարդիկ, որ երեկ Ազատության հրապարակում էին, վաղը եւ հաջորդ բոլոր օրերին լինելու են Ազատության հրապարակում, բոլորը, իմ հարազատն են, իմ ընկերը, իմ արյունակիցն ու հայրենակիցը։
Ուզում եմ բոլորիդ մեկիկ-մեկիկ  գրկել,   սեղմել յուրաքանչյուրիդ ձեռքը եւ ասել՝ մենք կհաղթենք, քանի որ միասին մեկ նպատակ ունենք՝ ազատագրել մեր երկիրը, ազատագրել Արցախը՝ ներսի եւ դրսի թշնամիներից․․Ազատագրել ու մաքրել երկիրը տգետներից, ազգուրացներից, դատարկ ճամարտակողներից եւ 30 արծաթով ծախվողներից․․․Կանենք դա, անելու ենք  միասին։ 
Եւ ոչ մեկի մտքովն անգամ չանցի, թե հայը նիկոլանման է, նիկոլանմանը թուրքական արտադրության  չմո է, իսկ հայը դուք  եք, իմ սիրելիներ, դուք, բոլորդ, որ երեկ Ազատության հրապարակում էիք, վաղը եւ հաջորդ բոլոր օրերին  լինելու եք պայքարի առաջնագծում։
 
ՀԱՅԸ՜ ԴՈՒՔ եք եւ ես   գրկում եմ բոլորիդ,  իմ հարազատներ, իմ հայրենակիցներ, իմ գաղափարակիցներ։
Կբացվի  հայոց նոր վերածնունդը․․Չկասկածեք․․․
Երեկվա հանրահավաքը  սկիզբն է, նոր մի սկիզբ։ 
Ատոմի էն  անտեսանելի հյուլեն, որ  հզորանալու է եւ տեղի է ունենալու մեծ պայթյունը՝ հանուն Արցախի, հանուն հայրենիքի  եւ հանուն արժանապատվության․․․ Հավատացեք․․․
 
Ոչինչ չափազանցված եւ էմոցիոնալ չի, ամեն ինչ ճշգրիտ է եւ կոնկրետ․․․
Անգամ եթե կա էմոցիա, հայի էմոցիա է, որը  սարեր  է շարժելու․․․
Արցախցիներ ջան, դուք էս պայքարի շարժիչն եք նաեւ այսօր, ինչպես եղավ 32 տարի առաջ․․․»։

← Վերադառնալ ցուցակին