Լուրեր
Ստի և կեղծիքի իշխանությունն այլևս բացահայտված է…Հենրիխ Դանիելյան
03.09.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ստի և կեղծիքի իշխանությունն այլևս բացահայտված է...
Ժողովրդից վախեցած, իրավապահների ու թիկնապահների ետևում թաքնվող ու միայն ֆեյսբուքում դուխով ՔՊ-ականների ինքնազգացողությունը վատացել է` Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի ներկայությունից: Սակայն ավելի շատ կարծես, թե վատացել էր Վահագն Ալեքսանյանի ինքնազգացողությունը... Ալիևին հավատարմության երդում տված դավաճաններն Արցախի համար հրավիրված հանրահավաքին տեսնելով թուրքին միշտ ծնկած պահած, Արցախն ազատագրած, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին` խառնվել են իրար:
Խառնվեցին, քանի որ իրենք չունեն աջակցություն, քանի որ պարտվողական, դավադիր, դավաճանական բացահայտ քաղաքականություն են վարում, և քանի որ Արցախն ադրբեջանական են համարում: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հայրենակիցների հետ միասին կարողանում է կանգնել յուրաքանչյուր հրապարակում:
Հ.Գ. Հանգիստ վեր ընկե´ք տեղներդ» :