Լուրեր

Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են․ Տիգրան Աբրահամյան

01.09.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանի ու Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել:
 
Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը: 
Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է հենց միայն անվտանգային տեսանկյունից, Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են և նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում և´ Հայաստանի, և´ Արցախի համար:
 
Ըստ այդմ` առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չի կարող լինել Արցախ»։

← Վերադառնալ ցուցակին