Լուրեր
Ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները։ Ինչու՞ չեն զսպում Ադրբեջանին․ Շարմազանով
01.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ, ԵՄ դիտորդներին բերում էիր ադրբեջանական կրակոցները զսպելու՞, թե՞ ավելի ինտենսիվացնելու համար։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները։
Ինչու՞ չեն զսպում Ադրբեջանին։
Սրա մեղավորը դու ես , կապիտուլյանտ, որ քանդեցիր մի ողջ հաղթանակած պետության պաշտպանական համակարգն ու սարքեցիր քո նման իզմեր չունեցող աջաբսանդալ» ։