Լուրեր
Սեպտեմբերի 2-ին պետք է գնալ Ազատության հրապարակ․ Մարգարիտ Եսայան
31.08.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Հենց որ էս աշխարհաքաղաքական պոռնոն եւ տեղական բ-ությունը Արցախի եւ մայր հայրենիքի շուրջ ու ներսում, ավարտվի/վստահ եմ՝ ավարտվելու է/, բոլորս, ով ողջ կմնա, պետք է նորից <դպրոց> գնանք եւ սովորենք արցախցուց, Արցախից, ամենամաքուր եւ պինդ հայերից, հողի, հայրենիքի, ազգի, արժանապատվության եւ հայության արժեքը իմացող, գնահատող եւ պահպանելու համար ցմահ պայքարելու կանգնած այս 120 հազար արցախցիներից․․․․Ու, մեկ բան արդեն կյանքով ու մահով ապացուցված է՝ երեսուն տարի շարունակ ոչ թե մայր Հայրենիքը, այլ՝ Արցախի Հանրապետությունն է եղել ու այսօր եւս՝ է հայի, Հայաստանի եւ հողի անվտանգության երաշխավորը․․․․
Պոռոտախոս, տգետներ, դատարկ դհոլներ, ճղճիմ վաշխառուներ, տարիներ շարունակ «հայաստանցի-ղարաբաղցի» սեպը խրողներ, ղուրբան լինեք ղարաբաղցիներին, դուք արցախցու ոտքի տակի կեղտը չարժեք․․․
Հ․Գ․ Սեպտեմբերի 2-ին պետք է գնալ Ազատության հրապարակ, ՊԱՐՏԱԴԻՐ, բոլոր իրական հայերը, իրական արժանապատիվ հայերը, ՀՀ այլազգի նորմալ քաղաքացիները պետք է գան Ազատության հրապարակ, հանուն, նախ՝ իրենց ընտանիքների եւ, ապա՝ հանուն Արցախի․․․․Իսկ՝ «հանրահավաքից ի՞նչ սպասել» հարցը մեկ պատասխան ունի՝ ինքդ քեզնից ի՞նչ սպասելիք ունես, այ դա էլ կլինի․․․․»։