Լուրեր
Վազգեն Սպարապետի համար Արցախը հայկական է, իսկ Նիկոլի համար՝ ադրբեջանական․ Շարմազանով
31.08.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վազգեն Սպարապետի համար Արցախը հայկական է, իսկ Նիկոլի համար՝ ադրբեջանական։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող կապիտուլյանտը փաստացի պատերազմ է վարում Արցախի հայկականության,Վազգենի ու Արցախի հերոսների դեմ։
Կամ Վազգենի գաղափարի կրողն ես,կամ՝կապիտուլյանտի։
Երրորդ ճանապարհ չկա։
Կողմնորոշվեք։
Պատմությունը Արցախն ադրբեջանական ճանաչող կապիտուլյանտին ու նրա ռեժիմի սպասարկուներին նետելու է դժոխքի կրակների մեջ»։