Լուրեր
Հույս միշտ կա, քանի որ Աստված հույս, հավատ ու սեր է․ Շարմազանով
30.08.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հույս միշտ կա, քանի որ Աստված հույս, հավատ ու սեր է։
Ամեն ինչ կորած չէ։
Պետք է հավատալ ու հույս ունենալ,որ Աստված մի դուռ կբացի։
Հույսը չի կարող մարել:
Հույսը միշտ կա։
Եթե հույս չկա, ուրեմն Աստված էլ չկա։
Իսկ Աստված կա ու կենդանի է։
Աստված հույս է,հավատ է եւ սեր։
Աստված հույս է տալիս բոլոր նրանց,ովքեր սիրում են Արցախը եւ հավատում 88-ի անկախության ու ինքնորոշման իդեալներին։
Ոչ մի դեպքում չպետք է նահանջել մեր ազգային երազանքից։
Բարդ է, շատ բարդ է
Բայց այլընտրանքը հայրենազրկումն է։
Աստված երբեք անտեր չի թողնում իր վրա հույս դնողներին ու հայրենիքը բացարձակ արժեք ընկալողներին։
Հ.Գ. Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ հայրենիք»։