Լուրեր

Դեռևս մարտին ահազանգում էի` կարմրուկով վարակված 50 քաղաքացու մասին․ Կարեն Ավագյան

29.08.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
 
«Հայաստանում աղետներն այնքան բազմաշերտ են, որ չգիտես այլևս որ մեկը բարձրաձայնել: Չբարձրաձայնել էլ հնարավոր չէ: 
Անտերություն է ոչ միայն անվտանգային,  այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիրոեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել  408-ի: 
 
Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատանքները այդքան էլ գայթակղիչ չեն նախարարության համար: Շարեւնակում է կարևորվել  աղը, սեղանին դրած մոխրամանը կամ մրցույթներն ու պետպատվերի բաշխման գլուխկոտրուկները: 
Այսօր մեր հասարակության առողջապահության պատասխանատուների պատճառով, նրանց կողմից  վերահսկողության բացակայության կամ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով չլուծված խնդիրներին գումարվում են  շղթայական նոր պրոբլեմներ առանց այդ էլ պարալիզացված առողջապահական համակարգի համար:  Առկա 408 հիվանդի փաստն անկհայտորեն ուղեկցվելու է թվի մեծացմամ և  այլ հիվանդությունների ակտիվացմամբ: Սակայն, այս պարագայում ևս նախարարությունը կանգնած կմնա նույն թնջուկի առաջ, թե ինչպես բաշխել պետպատվերները: 
 
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ դեռևս մարտին ահազանգում էի` կարմրուկով վարակված 50 քաղաքացու մասին»:

← Վերադառնալ ցուցակին