Լուրեր

Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի․ Արտակ Զաքարյան

29.08.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«2018թ.-ի Հայաստանի ռազմա-քաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը` 2023թ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Հաջորդ յուրաքանչյուր քայլ` ավելի վատն է լինելու: 
Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախում` ավելի կործանարար է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր գործողություն և միջազգային հանդիպում` ավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:
 
Հաջորդ յուրաքանչյուր օր` ավելի է խորացնելու Հայաստանի ռազմա-քաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:
Հաջորդ յուրաքանչյուր շաբաթ` իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:
Հաջորդ յուրաքանչյուր ամիս` Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:
 
Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը` հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի: 
Այլընտրանք ուղղակի չկա:
 
Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի: 
Սեպտեմբերի 2-ին ժամը 18:00, Ազատությունյան հրապարակ» :

← Վերադառնալ ցուցակին