Լուրեր
Նիկոլ Փաշինյանին իշխանություն տվել եք դուք․ Հենրիխ Դանիելյան
28.08.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին օրերին նորից տեսնում ենք ինչ-որ թափթփուկների, որոնք ուղղորդված են բոլորիս հայտնի ուժային կենտրոնների կողմից, որպեսզի ապատեղեկատվություններ և հերյուրանքներ տարածեն ՀՀ 3-րդ նախագահի վերաբերյալ:
Ուզում եմ ևս մեկ անգամ մատնանշել, որ այդ թափթփուկները բոլորիս հայտնի են. դրանք այն մարդիկ են, որոնք 2018 թվականին քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաբեությամբ, ստի ու կեղծիքի միջոցով օգնեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իշխանազավթում իրականացնի, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանի ու Արցախի անկման ծրագիրը վերջնական կետի հասցնելու համար, այն է Նիկոլի իշխանազավթումը:
Այսօր նրանք բացահայտված են, այսօր նրանք հասկանում են, որ իրենց ծրագրերը ձախողված են, այսօր նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանի և իր թիմի քաղաքական դերակատարությունը և քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքը թույլ չի տալիս, որպեսի նրանք կարողանան օգնել Նիկոլ Փաշինյանին վերջնականապես իրականացնելու իր հանձնման և մնացած դավաճանական ծրագրերը:
Այսօր ականատես ենք լինում, որ ինչ-որ թափթփուկներ ինչ-որ բաներ են խոսում և ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել ասելով, թե ով է Նիկոլ Փաշինյանին տվել իշխանություն:
Նիկոլ Փաշինյանին իշխանություն տվել եք դուք ձեր տերերի հետ միասին: Բոլոր այն կենտրոնները, որոնք այս քայլերը ձեռնարկում են, ուզում եմ զգուշացնել, որ հաջորդիվ անուններով եմ անդրադառնալու, կենսագրություններով ու արած քայլերով բացահայտելու եմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ևս մեկ անգամ խաբեության մատնել ժողովրդին և ստի ու կեղծիքի միջոցով ապատեղեկացնել նրանց»: