Լուրեր

ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով պետք է մեկնեն միջանցք․ Տիգրան Աբրահամյան

28.08.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 
 
«ԱԺ ամբիոնից, տարբեր միկրոֆոններից գոռում էին, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
 
«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և վերջ»:
 
Որոշ անբարոյականներ էլ այնքան էին էնտուզիազմի մեջ ընկել` Ադրբեջանից առաջ վազելով գոռում էին, թե գիտեք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել:
 
Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի երախն ուղարկվող արցախցիների փոխարեն ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով մեկնեն Հայաստանն Ադրբեջանին կապող միջանցք, այնտեղ հանդիպեն իրենց գաղափարակից ադրբեջանցիների հետ:
 
Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու:
 
Սերունդներով անիծվելու եք ու ինչքան էլ հայտարարեք, որ դավաճան պիտակից չեք վիրավորվում մեկ է` բոլորը ձեզ, ձեր սերունդներին որպես դավաճան, դավաճանի սերունդ են ճանաչելու, ինչից փախչել չի ստացվի»:

← Վերադառնալ ցուցակին