Լուրեր
Դժվար չէ կռահել, թե Ալենին ինչ հոգեբանական, ֆիզիկական տանջանքների ու կտտանքների են ենթարկում․ Աննա Մկրտչյան
28.08.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջին նկարում Ալենն է։ Նրան քաշքշելով, ծեծելով տարել են, որովհետև հայ է, որովհետև իր հայրենիքում հայերեն ապրելուց չի հրաժարվում, որովհետև արդարացի ատելություն ու վրեժ ունի սրտում իր անմահացած եղբայրների համար, որովհետև թույլ չի տվել վիրավորեն իրեն։
Դժվար չէ կռահել, թե Ալենին ինչ հոգեբանական, ֆիզիկական տանջանքների ու կտտանքների են ենթարկում՝ անելով ամեն ինչ, որ ուղղակի չդիմանա։
Ճշմարտությունը սա է։ Գրածս էլ հիմա իրականության հետ, կատարվողի դեմ անհամեմատ մեղմ, որովհետև իրականությունն անհամեմատ ավելի վատն է։
Բայց մենք ուրիշ իրականություն էլ ունենք։ Ճիշտ է նույն օրը չեն եղել այս իրադարձությունները (մոտ մեկ ամիս տարբերությամբ), բայց նույն շղթան են։ Երկրորդ նկարի այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ առևանգված հայեր ու բաքվի դժոխքում տանջամահ արվող մի քանի հարյուր հայ կար։ Այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ հայտնի էր, որ նիկոլը խաբել ու սպանել է մի քանի տասնյակ հազար հայ։
Այս «ջերմ հանդիպման» ժամանակ էլ Հայաստանի սուվերեն տարածքն արդեն բաժանվել էր անկլավների ու հայտնվել էր հայասպան թուրքին տալու պատրաստակամությունը։
Մի կողմում Ալեններն են 20 ամյա պայքարող ոգով, բայց անպաշտպան մնացածները, մյուս կողմում «կորչի՛ հայրենիքը ու կեցցե՜ն պայմանավորվածությունները» կարգախոսի ներքո դավաճան նիկոլի դիմաց ծալվածները։
Հ.Գ. Ամեն ինչ շատ պարզ պետք է լինի։
-դավաճան նիկոլի հետ չեն պայմանավորվում։
-դավաճան նիկոլին չեն բարևում։
-դավաճան նիկոլին չեն ընդունում։
-դավաճան նիկոլի առաջ չեն խոնարհվում։
-դավաճան նիկոլի ձեռքը չեն սեղմում»։