Լուրեր
Իմ սիրելի արցախցիներ,անձամբ իմ կողմից վստահեցնում եմ, ինքս պատրաստ եմ պայքարի ցանկացած ձեւի․ Մարգարիտ Եսայան
26.08.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարև․ սիրելի Մարգարիտա։ Ես, իհարկե, հասկանում եմ Հայաստանաբնակ մեր հայրենակրցների մտահոգությունը, բայց կասեք սեպտեմբերի 2_ի հանրահավաքը ինչ ձևաչափով պիտի անցնի։
Էլի՞ պիտի քայլեք, կոչ անեք, պահանջեք ու ցրվե՞ք։ Ախր խոսելու ժամանակը վաղուց անցել է։ Գործել է պետք։ Ախր մեր մոտի սրիկան տեղի հայասպան տականքից է հրահանգներ ստանում։ Չի լինի այդ սատանան, չի լինի ստեղի ծաղրածուն
Կներեք ինձ եթե ավելին եմ ինձ թույլ տվել, ուղղակի սպառվում է համբերությունը
Հ.Գ Այս նամակը Արցախից ընկերուհիս է գրել ինձ, նույնաբովանդակ նամակներ արդեն տասներկու արցախցի մտերիմներից ու անծանոթներից եմ ստացել:
Իմ սիրելի արցախցիներ,անձամբ իմ կողմից վստահեցնում եմ, ինքս պատրաստ եմ պայքարի ցանկացած ձեւի,նաեւ' կյանքիս գնով, մնացածը արդեն ժամանակի հարց է, որը գրեթե չունենք շագրենի կաշվի պես փոքրացավ, անգամ իրավունք չունեմ ձեզ ասել' ներեցեք ինձ։
Պինդ գրկում եմ բոլորիդ, երանի ես էլ արցախցի լինեի ռւ հիմա"ձեր կողքին․․․Ահավոր ամոթը խեղդում է․․․»։