Լուրեր
Ի հեճուկս Էրդողանի, Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու․ Շարմազանով
24.08.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան ՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից,ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։
Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը,ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից,քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։
Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։
Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։
1937-ի ավանդույթների համաձաձն ՝ սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով,որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու,կամ անուններն անեծք են լինելու։
Ի հեճուկս Էրդողանի, Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։
Մարդ կա արժանապատիվ ննջում է ,«մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու» ։