Լուրեր
Այս իրավիճակը նման է 44-օրյա պատերազմից առաջ առկա մթնոլորտին․ Դերզյան
22.08.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս իրավիճակը նման է 44-օրյա պատերազմից առաջ առկա մթնոլորտին
Հայաստանի իշխանությունները հայտարարում էին Արցախը Հայաստան է և վերջ, ասում նոր պատերազմ և նոր տարածքներ, դիրք վերցնում ու մեդալներ շաղ տալիս՝ սպառնալով թշնամուն:
Հետո եղավ այն ինչ եղավ:
Հիմա Արցախում խոսում են ինչ-որ ուժային լուծումների մասին, փաստացի սպառնալիքներ հնչեցնում և դա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Արցախը համարում են Ադրբեջանի մաս, իսկ Ադրբեջանը խոսում է հնարավոր գործողությունների մասին և մեղադրում Արցախի իշխանություններին, իրենց որակելով որպես տեռորիստական խմբակ: Վերջին հայտարարությունները և զարգացումները ոչ այլ ինչ են, քան նախորդի պես թշնամու կողմից հնարավոր գործողությունները լեգիտիմացնելու փորձ առ այն, որ դե իրենք ներքին դաշտում սպառնում ու ուտում էին իրար, դե Հայաստանը ճանաչել է Արցախը մեր կազմում և դա նաև վտանգ էր մեր քաղաքացիների համար և այլն...
Պասերով խաղում են... պասերով..․»։