Լուրեր

Սերժ Սարգսյանը հրապարակ իսկանդեր էր բերել, իսկ դուք նիկոլին, սա է պատմական ճշմարտությունը․ Հենրիխ Դանիելյան

20.08.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նորից ականատես ենք լինում, թե ինչպես են փողով հայրենիքը ուրացողները, հայրենիքի տեղը գումարը որպես գերագույն արժեք ընդունողները, ռուբլին, դոլլարը ու եվրոն՝ Շուշիի, Լաչինի բաց միջանցքի ու Հադրութի հետ փոխող օտարահպատակները, ի դեմս ոմն ինքնահռչակ մեդիամագնատ արամի վայրահաչում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, տարածելով ապատեղեկատվություն և թրքահաճո թեզեր:

Դու ու քո նմանները 2018 թվականին ժողովրդին խաբեությամբ ստիպեցիք հավատալ նիկոլի կեղծ խոստումներին, որոնց տակ քողարկված էր ազգակործան, մարդասպան և պարտվողական Հայաստանի և Արցախի տեսլականը:

Դուք 2018-ից մինչ օրս կզել եք, կզում եք նիկոլի առաջ, սեփական մեղքը բարդելով ազգային գործիչների վրա, ովքեր պահպանում էին Հայաստանի և Արցախի անամպ ապագայի հայկական երազանքը, որը գործով կյանքի էր կոչում Սերժ Սարգսյանը: Ուղղակի քո տերերին պետք չէր ուժեղ Հայաստան, պետք չէր Հայաստան, որը սատար էր կանգնում և ապահովում էր, թե’ Հայաստանի, թե’ Արցախի անդորրը և խաղաղություն էր ստիպում Ադրբեջանին: Ձեր նման թափթփուկները մեկ անգամ արդեն ամեն ինչ արել են, որ Հայաստանը այլևս չլինի՝ 2018-ին սատարելով նիկոլին:

Հայ ազգը թույլ չի’ տա, որ քո նմանները իրենց գործը հասցնեն ավարտին։ Հայաստանն ու Արցախը միշտ լինելու են, իսկ քո պատվիրատուները, որոնց մենք շատ լավ գիտենք, հանգիստ վեր ընկեք տեղներդ: Սերժ Սարգսյանը Արցախն է ազատագրել, 2016 թվականի ապրիլյանին փառահեղ հաղթանակ է նվիրել Հայ ազգին։ 2016 թվականի հոկտեմբերին Ալիևը ասում էր, որ նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սերժ Սարգսյանը հրապարակ իսկանդեր էր բերել, իսկ դուք նիկոլին, սա է պատմական ճշմարտությունը: Aram GabrelyanovՍերժ Սարգսյանը հրապարակ իսնկանդեռ էր բերել, իսկ դուք նիկոլին, սա է պատմական ճշմարտությունը»։

← Վերադառնալ ցուցակին