Լուրեր

Նիկոլ-Իլհամ զույգի քայլերի արդյունքում այլեւս որեւէ միջազգային կառույցում հրապարակային չի խոսվում Արգախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին․ Շարմազնով

17.08.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ-Իլհամ զույգի համատեղ «աշխատանքը» հանգեցրեց Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի վիժեցմանը միջազգային կառույցներում։

Հայտարարություններով ու փաստաթղթերով ոգևորվող ու հիասթափվող հասարակություն։
 
Դժբախտաբար ,նույնիսկ վերջին 100 տարվա աշխարհաքաղաքական դիվանագիտության կենացների զոհը դառնալուց հետո էլ չհասկացար, որ 
«թղթե շերեփներով» համազգային հարցերը անհնար է լուծել։
Մեկը ոգեւորվում է ֆրանսիացու ելույթից,մյուսը գովում է ամերիկացուն ու ռուսին,իսկ մի մասն էլ հայհոյում ալբանացուն ու թուրքին։
Իսկ էականը պետք է լինի միայն արդյունքը։
Հիմա մենք ՄԱԿ_ի ԱԽ նիստից շահեցի՞նք թե՞ ոչ։
Չգիտեմ թե ի՞նչ փաստաթուղթ կընդունվի նիստի արդյունքում,իսկ ընդունվելու դեպքում այն ինչպիսին կլինի, բայց մի բան հստակ է` միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է։
 
Սա է Նիկոլ Փաշինյանի խունտայի «ձեռքբերումը»։
Ու դեռ հարց է ՝այս նիստը ու՞մ էր ձեռնտու։
Մի բան հստակ է, Նիկոլ-Իլհամ զույգի քայլերի արդյունքում այլեւս որեւէ միջազգային կառույցում հրապարակային չի խոսվում Արգախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
 
Մի իրավունքի, որն ամրագրված էր եւ 2007-ին առաջարկված Մադրիդյան սկզբունքներում,եւ 2011-ին՝  Կազանյան փաստաթղթում, եւ 2009-2013թթ. ԱՄՆ,ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների 5 համատեղ հայտարարությունների մեջ, եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
Հայաստանի կառավարիչն այլեւս Ացախը համարում է Ադրբեջան։
Սա է 2018-ի իշխանափոխության օպերացիայի գլխավոր արդյունքը,իսկ մնացածը՝լոլոներ են։
 
Հ.Գ.Ուժն է ծնում իրավունք։
Գ.Նժդեհ»։

← Վերադառնալ ցուցակին