Լուրեր
Կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա․ Տիգրան Աբրահամյան
17.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր ու բնականաբար թեմայի բոլոր արծարծումները դրա տրամաբանության ներքո են լինելու:
Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են ու նրանց անկեղծորեն սատարող խմբերը:
Շատ կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա»: