Լուրեր

Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում․ Տիգրան Աբրահամյան

16.08.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը:
 
Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաև Ադրբեջանին:
 
Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում և կրկին առաջին պլան է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը:
 
Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որևէ խնդիր չենք լուծենք և Հայաստանին զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել» :

← Վերադառնալ ցուցակին