Լուրեր
«Իշխանության ստորությունները. Արմեն Աշոտյանի տեսակցությունն ընտանիքի հետ սահմանափակված է». Տիգրան Աբրահամյան
15.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն:
Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:
Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:
Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվել, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:
Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»: