Լուրեր
Նիկոլը դուռ է բացել թուրքական յաթաղանի համար դեպի Հայաստան և Արցախ. Հենրիխ Դանիելյան
15.08.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում սովի հետևանքով մարդ է մահացել: Դագաղներով ու պսակներով իշխանության եկած Նիկոլը շարունակում է իրագործել իր մահաբեր ծրագրերը: Նիկոլի իշխանության մնալը հավասար է Հայաստանի և Արցախի չգոյությանը: Հայաստանի կառավարիչներն այսօր ասֆալտի, նոր ավտոբուսների կամ աղբահանության թեմայով փորձում են քողարկել իրական վտանգները, որոնք շրջապատել են մեզ, շրջապատել են մեր երկիրը: Նիկոլը դուռ է բացել թուրքական յաթաղանի համար դեպի Հայաստան և Արցախ: 5000-ից ավել նվիրյալները, ովքեր իրենց համար ամենաթանկը` իրենց կյանքը նվիրեցին հանուն իրենց երկրի ապագայի, նա որակեց որպես պարտություն:
Հերոսությունը և սխրանքները որպես դասալքություն և փախուստ որակող այս դավադիր ստահակներն այսօր արդեն մեր 120.000 արցախցիներին են տանում մահվան, սովամահ լինելու, ցեղասպանվելու: Սրանք ալիևի հետ միասին ծրագրում են արցախահայության ցեղասպանությունը, դա վաղուց ակնհայտ է»: