Լուրեր

Մեր բոլորիս աչքի առաջ Արցախում ցեղասպանություն է կատարվում․ Շիրազ Խաչատրյան

15.08.2023

 ՀՀԿ խորհրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ու նմանատիպ դեպքերը, ցավոք սրտի, գնալով ավելանալու են, եթե իրավիճակը մնա էսպիսին։

Մեր բոլորիս աչքի առաջ Արցախում ցեղասպանություն է կատարվում, իսկ աշխարհն ու համայն հայությունը լուռ է...
Էս անտարբերությամբ ու ջայլամային քաղաքականությամբ վաղը չէ մյուս օր հայոց պատմության նոր դասագրքերում միայն ողբի ու կականի նոր էջերն ենք ավելացնելու...»։

 

← Վերադառնալ ցուցակին