Լուրեր
Եւ ինչու է աշխարհը կլոր, մի անկյուն չկա հայերով խցկվենք ու ինքնացեղասպանվենք․ Մարգարիտ Եսայան
14.08.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մագարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱՄՆ-ում ապրող մի տիկնոջ հետ հարցազրույց դիտեցի, պատահաբար․․երեւի հայտնի կին է, գրքեր ունի, ցավոք, չեմ ճանաչել․․․Միտքը, որ հնչեցրեց, էս օրերին շատերս ենք մտածում, բարձրաձայնում․․․Տիկինը խելացի դեմքով ասում էր սա․<առաջ ես ոչ մի կերպ չէի հասկանում, ինչպես եղավ Ցեղասպանությունը, ինչու չկար բավարար ընդդիմություն, դիմադրություն, պայքար, ինչու, երբ Ադանայում մորթում էին հայերին, բռնաբարում, թալանում, Պոլիսում հանգիստ ապրում էին, խնջույքներ եւ այլ զվարճանք․․>․․․Այս մտքից հետո տիկինը երկար լռեց եւ խորը հոգոց հանելով ասաց․<Այ, հիմա հասկանում եմ, թե ինչպես եղավ Ցեղասպանությունը, հիմա ալ նույնն է․․>։Էհ, հիմա որ հասկանում ենք՝ի՞նչ ենք անում, դասեր քաղե՞լ ենք․․․Ե՞ւ․․․
Ե՞ւ․․․․, ոչինչ․․․․, եւ այդ ոչինչը մեզ հլու գառների պես տանում է սպանդանոց․․․Ու, քանի որ դրանից հետո հիշողություն ունեցող չի մնա, գեթ մեկը չի մնալու․․կկորչի մի ամբողջ ազգ ու պետություն, մի ամբողջ պատմություն, իր եղածով ու չեղածով․․․․․Բա էդ պատմությունը մեզ պե՞տք է․․․
Չէ, չեմ ասում՝ սթափվենք, չեմ ասում ՝ ի զեն, ոչինչ չեմ ասում․․․
Աշխարհինը՝ աշխարհին, մերը մեր Ցեղասպանությունն է , արդեն սովորույթի ուժով․․․․․
Խտացնո՞ւմ եմ, չէ, ամենեւին՝ նայեք Արցախին, նայեք․․․․
Հ․Գ․Եւ ինչու է աշխարհը կլոր, մի անկյուն չկա հայերով խցկվենք ու ինքնացեղասպանվենք․․․»։