Լուրեր
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է․ Հենրիխ Դանիելյան
12.08.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Մաղթանքս մեկն է՝ Հայաստանի ու Արցախի համար մղվող պատմական այս դժվար ժամանակահատվածում երիտասարդությունը մաղթում եմ ուժ և կորով, ապագայի հիմքերն այսօր ամուր կառուցելու կամք ու պատասխանատվություն։
Երիտասարդությունը եղել է և պետք է կմնա պայքարի ջահը մինչև վերջ տանողը։
Երիտասարդությունը պետք է միասնականության վարակիչ օրինակ լինի՝ միասնականություն մեկ ազգային օրակարգի շուրջ:
Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին: Մի բռունցք դարձած պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման առանցքը պետք է լինի Հայ երիտասարդը։
Ազգ-Հայրենիք-Պետություն՝ այս ուղղությունը թող լինի մեր փարոսը:
Աստված բոլորիս պահապան»: