Լուրեր
Սերժ Սարգսյանի ժամանակ հայ զինվորը կանգնած էր Արցախում՝ Արաքսի ափին․ Շարմազանով
10.08.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի ժամանակ հայ զինվորը կանգնած էր Արցախում՝ Արաքսի ափին, բայց Նիկոլն ուրացավ եւ «Մասիս հորը»,եւ «Արաքս մորը»։
2017-ի Երեւանու ավագանու ընտրությունների «Ելք» դաշինքի քարոզարշավին Նիկոլն ու իր թիմը երգում էին «Իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով»։
Բայց այսօր նա ուրացել է և՛ իր «հայր Մասիսին», և՛ իր «մայր Արաքսին»։
Հայկական աշխարհի սահմանը Սերժ Սարգսյանը թողել է Արաքսի ափին, որտեղ հայ զինվորն էր կանգնած Արցախում, նա դավաճանեց, դա թողեց թուրքերին: Մասիս հոր վերաբերյալ էլ ասաց՝ մենք իր հետ ի՞նչ կապ ունենք: Մենք բարոյական, արժեքային ճգնաժամի մեջ ենք՝ որպես հասարակություն, և Աստված մեզ դրա համար է պատժում»: