Լուրեր

Նիկոլը,Պետենը,կոլաբորացիոնիզմն ու թրքահպատակությունը․ Շարմազանով

07.08.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլը,Պետենը,կոլաբորացիոնիզմն ու թրքահպատակությունը։

Ամեն ինչ արդեն ակնհայտ է։
 
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ։
 
Երրորդ Հանրապետության անկման գործընթացը սկսվել է դեռ 2018-ի ապրիլ - մայիսին։
Ավարտը՝ 2020-ի նոյեմբեր-2021 հունիս՝ ընտրություններ։
Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով թղթի վրա այն կա,բայց իրականում՝ ոչ։
 
Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը  Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին…առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
 
Մնացածը ՝գրեթե նույնն է։
Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները «արդարացվում» են «ապագա կա»-ով եւ «խաղաղության դարաշրջանով»։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։
 
Ֆրանսիան հաղթեց կոլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։
 Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։
 
Բայց հաղթանակներ ունենալու համար պետք է արժանի լինենք այդ հաղթանակներին,անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Կասկածում եմ…հազիվ իրար մեղադրենք ու մտածենք սեփական անսխալության մասին։
 
Հաղթանակները վերադառնալու են…
Ե՞րբ։
Երբ արժանի լինենք մեր հոգու զույգ հենարաններին՝ Աստծուն ու Հայաստանին» ։
 

← Վերադառնալ ցուցակին