Լուրեր

Վերջը լավ է լինելու․ Մարգարիտ Եսայան

04.08.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 «Երեք տարի առաջ, երբ դեռ  չէր եղել 44 օրյա պատերազմը, սկսեցի իմ  «Ծուռը նստենք»  հաղորդաշարը։
 
Լիքը սիրուն բաներ էի մտածել, ոչ ստանդարդ,  ինքնատիպ․․․Սեպտեմբերի 19-ին առաջին հաղորդումն էր, հյուրը՝ Վազգեն Մանուկյանը։ Իսկ սեպտեմբերի 27-ին սկսվեց հայրենադավ պատերազմը, հետո՝ քովիդ-մովիդ․․Ու, ամեն ինքնատիպ բան դարձավ առ ոչինչ․․Գոյաբանական այս  պայքարում, հայրենիք կորցնելու այս  դաժան իրականության մեջ։ Մնաց ցավը, ցավի մասին խոսելը, ահազանգելը, մարդկանց սթափեցնելը  եւ՝ ցավագունդը մեծացավ։
 
Մինչ այդ  կեսկատակ-կեսլուրջ մի հարց էի ուղղում հյուրերիս՝  «վերջը ի՞նչ է լինելու» ․․․Հիմա,  արդեն երրորդ տարին է, այդ հարցը իմ ամենաչսիրած հարցն է,  վախեցնող հարց է, պատասխան չակնկալող հարց՝ քանի որ էդ վերջի մեջ ենք։ Սակայն, հույսը երբեք չի մեռնում, իրեն հրամայված է չմեռնել, ապրել ու ապրեցնել։
Ու ես  մտածում եմ, թե  գիտեմ իմ չսիրած հարցի պատասխանը եւ  ասում եմ՝ վերջը լավ է  լինելու․․․» ։

← Վերադառնալ ցուցակին