Լուրեր
Հարցվածների շուրջ 50 % համոզված է՝ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, 43.9 % նշել է Արմեն Աշոտյանի մասին
04.08.2023
«Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ». այս հարցը «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի»-ի իրականացրած հետազոտության հարցերից մեկն էր, որին դրական է պատասխանել 1100 հարցված քաղաքացիների՝ 4,2 տոկոսը, բացասական՝ 30,1-ը:
Նկատենք՝ նույն հարցմանը հունիսին մոտավորապես նմանատիպ պատասխաններ էին տրվել:
«Նման բարձր ցուցանիշ մեզ մոտ երբևիցե չի գրանցվել գոնե վերջին 13 տարիների ընթացքում»,- հետազոտության արդյունքները ներկայացնելիս նշեց « GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ի դեպ, դրական պատասխանողներից ՝ 43,9 տոկոսը քաղբանտարկյալ է համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, 23,7 տոկոսը նշել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի անունը, իսկ 24,5 տոկոսի կարծիքով քաղբանտարկյալ է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան
168.am