Լուրեր
Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան
02.08.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:
Ընդ որում` վերջին 2 դեպքերը իրենց բնույթով եզակի չէին և ադրբեջանական ագրեսիան միայն Արցախում ապրող մեր հսյրենակիցների վրա չի տարածվում:
2-3 ամիս առաջ, նույն ադրբեջանցիները, Սրաշեն-Շիկահող հատվածում` ՀՀ ինքնիշխան տարածքից, 2 զինծառայող էին առևանգել:
Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային:
Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չի ունենա այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կուրսով դրա հնարավորությունը տալիս է»: