Լուրեր

«Դավիթ Տոնոյան, եթե քեզ ինչ-որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են». Աննա Մկրտչյան

01.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«նիկոլի հրահանգով «մոստի» վրա դավիթ տոնոյանի պարը տեսել ենք:

 

նիկոլի հրահանգով նոր պատերազմ-նոր տարածքներ դավիթ տոնոյանի շոուն տեսել ենք:

 

նիկոլի հրահանգով գործընկերներին, ընկերներին դավիթ տոնոյանի դավաճանությունը 18-ին թվին տեսել ենք (այդ թվում նիկոլի իշխանազավթմանը մասնակցություն-օժանդակությունը):

 

նիկոլի հրահանգով պատերազմի կեղծման ընթացք դավիթ տոնոյանի տեսել ենք:

 

նիկոլի հրահանգով պատերազմի ժամանակ նիկոլի դեմ արտահայտվողներին պատժելու ֆունկցիա դավիթ տոնոյանի կատարմամբ տեսել ենք:

 

նիկոլի հրահանգով պատերազմից հետո շարունակվող իշխանազավթմանը դավիթ տոնոյանի մասնակցությունը տեսել ենք:

 

Եվ վերջիվերջո նիկոլի բաժակի ընկեր, ըստ քպ-շնիկների:

տոնոյան դավիթ, գոնե նիկոլի կազմակերպած այս մի հեշտամոլական խաբեբայությանը չմասնակցեիր:

 

Դու շնչել ու արտաշնչել ես նիկոլի հրահանգով ու շարունակում ես նույնը: Գոնե հիմա նիկոլին պարտակելու ֆունկցիայի մեջ չմտնեիր: Մեզ էլ այդ քայլով գոնե հեռավոր ու մշուշոտ հնարավորություն տայիր մտածել, որ դու ինչ որ մի պահ գոնե պաշտպանության նախարար ես եղել, ոչ թե դավաճան նիկոլի դավաճանական քայլերի անշեղ կատարողը:

 

Հ.Գ. Քանի հազար անգամ ուզում ես այդ դավաճանների խմբակին հարգելի ու պատվելի ածականներով օժտիր, դավաճանին էլ գերագույն ասա` ուզում ես խաղաղությամբ, ուզում ես պատերազմով, դրանք քեզ միևնույն է փչացրել են:

 

Փչացրել են 18-ին, 20-ին և հիմա: Այսօրվա ստորացման ցերեկույթին մասնակցությունդ քո առաջ դրած նպատակների տեսանկյունից մնալու են չարդարացված: Ուղղակի մի վերջին անգամ էլ ապացուցեցիր, որ դու երբեք մեր հայրենիքի պաշտպանության հետ կապ չես ունեցել:

 

 

դավիթ տոնոյան, եթե քեզ ինչ-որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են: Այնպես որ, քո իսկ սիրած բանաձևով` նոր հարցաքննություններ-նոր մեղադրանքներ»:

← Վերադառնալ ցուցակին