Լուրեր
Արդեն 4.5 ամիս կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան
31.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 4.5 ամիս կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն է:
Ինչքան խորհրդանշական է` դրսի թուրքերը արցախցիներին են փակի տակ պահում, ներսինները` Խաչատուրովի ու Աշոտյանի պես տղերքին:
Խաչատուրովի հետ նույնիսկ մեկ անգամ շփված մարդիկ գիտեն, որ նրան որևէ ձևով իր դիրքորոշումից հետ կանգնեցնելու հնարավորություն չունեն` ճնշումներով, փակի տակ պահելով կամ մեկ այլ ձևով:
Այնպես որ, այս ամենը մի օր կավարտվի, իսկ տակը կմնան նիկոլական բանդայի գործիքները, որոնց էլ մի օր կսրբեն ու կտանեն»: