Լուրեր

Դասական ընդդիմադիրն ու քաղբանտարկյալը Աշոտյանն է․ Շարմազանով

31.07.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Դասական ընդդիմադիրն ու քաղբանտարկյալը Աշոտյանն է։

Անհարմար է։
 
Չեն կարող եւ Արմեն Աշոտյանը,ով եղել է  ու կա Նիկոլի ռեժիմի ստերի հերձողը,հանդիսանա քաղբանտարկյալ, եւ Նիկոլի հեղափոխությունը ողջունած ու Նիկոլի հրամանով պաշտոն ստացած մարդիկ։
Ազատություն կալանավորներին,բայց ամեն կալանավոր ու նախկին պաշտոնյա քաղբանտարկյալ չէ։
 
Թե չէ ում գործից Նիկոլը հանում է հաջորդ օրը ընդդիմադիր է իրեն հռչակում,մոռանալով,որ մեկը խելոք հարկեր էր հավաքում Նիկոլի գլխավորությամբ,էն մեկը նոր պատերազմ՝նոր տարածքներ էր  ասում Նիկոլի առաջնոդդությամբ,մնացածն էլ ծպտունները կտրած վայելում էին կյանքը՝Սերժին մերժելուց հետո։
Դասական ընդդիմադիրն ու քաղաքական բանտարկյալը Աշոտյանն է»։
 

← Վերադառնալ ցուցակին