Լուրեր
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին Եղեգնաձոր քաղաքում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը․ Շիրազ Խաչատրյան
27.07.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին Եղեգնաձոր քաղաքում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը։
Վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ու կոմայի մեջ էր գտնվում մինչև այսօր։
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, և գործով կալանավորված է նրա այն ժամանակվա օգնականը։
Արդյոք հիշու՞մ են մարդիկ այդ դեպքը, արդյոք հասկանու՞մ են, որ երկրում անպատժելիության մթնոլորտը սրանց օրոք հասել է գագաթնակետին` քաղաքացու վրա թքելուց սկսած, նմանատիպ դաժան սպանություններով վերջացրած, այն էլ պետական կարևոր պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ։ Սա է երկրի ու պետության իրական վարկը, թե չէ` մենակ ժողովրդավարություն, դեմոկրատիա, բաստիոն ու նմանատիպ խու*նաներ երգելով ու մեծ մեծ խոսելով չի...սա է ձեր իրական դեմքը․․․»։