Լուրեր
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիեւ եւ Փաշինյան, Շարմազանով
27.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞վ եւ ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիեւ եւ Փաշինյան։
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիեւի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս,ապա ո՞վ է ինքը,որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին,չէ՞ որ հենց ինքը՝Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
Նիկոլի մասով ամեն բան պարզ է,նա խաղում է Ալիեւի ու Էրդողանի խաղը։
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԱՄՆ-ն,ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջեւ որպես ԵԱՀԿ համանախագահներ,իսկ ՌԴ-ն նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում,բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք,թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ»վկաներ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով ՝վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները,ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում,քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել»։