Լուրեր

Առասպելական տանջանքներ ու մահ 2020-ի ձեր իսկ հրահրած պատերազմով կրում է մի ամբողջ հայ ժողովուրդ․ Մարգարիտ Եսայան

26.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Առասպելական տանջանքներ ու  մահ  2020-ի ձեր իսկ հրահրած պատերազմով կրում  է մի ամբողջ հայ ժողովուրդ, Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում։
 
Դուք, տիկին, միայն վայելում եք եւ անամոթաբար ծաղրում համայն հայությանը։
 Դուք,  հենց դուք եւ միայն դուք  պետք է չափավորեք ձեր հանրային խոսքը, դուք, հենց դուք պետք է զուսպ լինեք, ձեր   մութ գործերը  իրականացնելու ճանապարհին։  
Դուք, հենց դուք, տնով-տեղով պարտավոր եք   լռել․․Հանրային հարթակում,  թե այլ վայրերում։
 
Դուք, հենց դուք, տիկին  փորձեք հավասակշռված լինել, քանզի այն ինչ  չեք գցում համացանց, տեսնողներ կան, հավասարակշռվեք տիկին, բազմազավակ մայր եք։ 
Դուք, հենց դուք, տիկին, պատասխանատու եղեք   այն միջավայրի հանդեպ, որում հայտնվել եք, փորձեք։
Ամեն միջավայր չէ, որ ձեր <բարոյական աջակցության> կարիքն ունի։ 
Դուք , հենց դուք իրավունք  պետք է  չունենաք   երեւալ մարդկանց  աչքին, իրավունք չունեք   երկիր ներկայացնել․․․
 
Դուք, տիկին, սեւազգեստ մայերին   արդեն երրորդ տարին է, ծաղրում եք եւ անարգում։
Դուք,տիկին ձեր ամուսնու հետ ձեռք-ձեռքի,   հայրենազրկելով արցախցիներին, դեռ համարձակվում եք խոսել, հոխորտալ,    հորդորներ հնչեցնել։
Դուք վաղուց պետք է լռած լինեիք եւ սսկված, տիկին․․։
Դուք  քանդել եք արցախցու տունը, դուք մանրիկ քայլերով քանդում եք  ՀՀ տարածքը։ 
 
Դուք, էս բոլոր ողբերգությունների մեղավորն եք, մուղամասեր եւ մուղամամակարդակ տիկին։
Դուք,  հատուկ-ծրագրված բազմել եք  մեր երկրի դռների մոտ, վիշապի պես  կերաք եւ դեռ ուտում եք մատղաշ  մի սերունդ․․։
Տիկին, ձեր հորդորները ինքներդ ձեզ արեք, ձեր ամուսնուն ու ձեր զավակներին։
Բավ է այլեւս, դուք   չեք այն անձը, որ  ունի իրավունք հայ մարդուն, կորցվող պետության, հայրենիքի, զավակի համար սգացող , վաղվա օրվա հանդեպ ոչ մի  լուսավոր կետ  չտեսնող հայ մարդուն խորհուրդներ տալ։
Փորձեք հավասարակշռված դատել, գուցե մի քիչ կբարիանաք եւ չարությունը կթոթափեք, տիկին։
 
Փորձեք մի քիչ բարի դառնալ, տիկին, փորձեք  սիրել մարդկանց, երկիրը, որտեղ ապրում եք, հողը, որի վրա քայլում եք, փորձեք տիկին,  գուցե ստացվի։ 
Ամբողջ ժողովուրդ, ամբողջ պետություն, մի ամբողջ Արցախ ձեր մեղքով  հայտնվել է այս  դժոխքում, ու դուք դեռ  խո՞սում եք։ Տիկին , դուք այն ոչինչն եք,որի պատճառով ու մեղքով մենք այսօր հայրենիք ենք կորցնում։
Դուք այն ոչինչն եք, որի պատճառով Արցախում երեխեք են մահանում։
Դուք այն ոչինչն եք,  որը   պետք է   լռի, պետք է լռի եւ  հանրային հարթակում եւ՝ առհասարակ։
 
Դուք հայ ժողովրդի ամոթն եք, տիկին։ 
Այո, մեր բոլորի ամոթն է, որ դուք դեռ  խոսում եք,տիկին։
Ձեր հորդորները   պահեք  ձեզ, վաղը դրանք հենց ձեզ են պետք գալու, երբ ահեղ դատաստանի առաջ կկանգնեք։ 
Գալու է այդ օրը։
Փրկություն չի լինելու, չփափագեք, տիկին։
Լռեք տիկին, լռեք, լռեք․․․
Վախեցեք Աստծուց․․․»։

← Վերադառնալ ցուցակին