Լուրեր

Դու վաղուց արդեն 29․800 քառ․կմ-ի վարչապետը չես․ Մարգարիտ Եսայան

26.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դու վաղուց արդեն  29․800 քառ․կմ-ի վարչապետը չես, դու վարչապետ չես,խամաճիկ ես,օր-օրի  դարձար ոչ լեգիտիմ անգամ քեզ ընտրածների համար, նայիր, լսիր, թե մարդիկ ոնց են քեզ անիծում, ոնց են զզվում , ոնց են ասում, թե 2018-ին մեծ սխալ են արել քեզ հավատալով, ոնց են ասում, էդ իրենց կյանքի ամենամեծ մեղքն էր, մի ամբողջ հայ ժողովուրդ  անհամբեր սպասում է  քո  հեռացմանը․․․

Մյուս կողմից, բա, էդ դեպքում  ի՞նչ իրավունքով ես քիթդ քչփորելով խոթել Արցախի հարցերի մեջ, որպես ինչ ես ալիեւի հետ խոսում, որպես ինչ ես  ճամարտակում, թե Արցախը  ադրբեջան է, որպես ինչ  էր  ձեր <բարոյական աջակցությունը> բունկերում․․Կամ, եթե քեզ էդքանի վարչապետ ես համարում, ո՞նց ձայն չես հանում, երբ արդեն մեկ տարուց ավելի ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են․․Էս  շարքը անվերջ է․․․Բայց եկա ասեմ, որ դու  վարչապետ չես, դու  մի  խղճուկ գործակալ ես, որը  իմ հայրենիքը  փորձում է տալ իմ թշնամուն․․․Ու էնքան ես խճճվել  վզիդ դրված հանձնարարականների տակ, որ երազում ես փախչել-վերանալ․․․
 
Չէէ, մնալու ես ու զզվելի ցիկլիդ ավարտը տեսնելու ենք, տոնելու ենք  բոլոր հայերով․․․»։
 

← Վերադառնալ ցուցակին