Լուրեր

Ուրիշ Արմեն Աշոտյան...Շուշան Պետրոսյան

25.07.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուրիշ Արմեն Աշոտյան...

Քչերը գիտեն երևի ,որ նախկին նախարար, այժմ հայտնի քաղաքական գործիչ,
ինտելեկտուալ մարդ ու պարզապես լավ ՀԱՅ Արմեն Աշոտյանը բազմաթիվ գեղեցիկ երգերի և բանաստեղծությունների հեղինակ է՝ Հայկո ,,Ինձ խոստացիր,,
Նարեկ Բավեյան
,, Ես ուզում եմ քո հոգին,,
Վարդուհի Վարդանյան
,,Только ты,, և այլ սիրված երգեր հենց նրա հեղինակածն են, բայց այս պահին շնորհավորելով Արմեն Աշոտյանին ծննդյան
,,ամենակրեատիվ ,, տարեդարձի կապակցությամբ , ուզում եմ կիսվել այս ցավոտ երգով ,որ գրվել է Շուշան Պետրոսյանի հետ ու նվիրվել մեր բոլոր էն եղբայրներին ,ում թափած արյամբ ներծծված հողի համար պայքարող Արմեն Աշոտյանն այսօր բանտված է։
 
Լսեք երգի ամեն տողը, գուցե մի բան կշարժվի մեջներդ։
Կեցցե այն Հայաստանը ,որը վաղն է գալու»։

← Վերադառնալ ցուցակին