Լուրեր

Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել․ Արտակ Զաքայրան

25.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է․

 
«Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը “կոնֆրոնտացիոն ռեժիմ”-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում: 
Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբրև թե մտածել սկսեց խաղաղության մասին: Դա ամենամեծ կեղծիքն է: Մինչև 2018թ-ը, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել՝ այլ հակառակը: 
Երկրորդ. Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:
 
Երրորդ. Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ “եղբայրության” տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն: 1918թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ  արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հանց այդ նպատակով էլ ստեղծվել է: 
Չորրորդ. Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ոչ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել: 
Հինգերորդ. Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9.500 ք.կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն  հենց ինքն է: Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 ք.կմ սուվերեն տարածք:
 
Եվ վերջապես ասուլիսի ցինիզմ N 1-ը. կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ “ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում”: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:
 
Ցինիզմ N 2-ը: Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ: 
Ցինիզմ N 3-ը: Ինքն իրեն համարում է 29800 ք.կմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը: 
Ցինիզմ N 4-ը: Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:
 
Ցինիզմ N 5-ը: Լրագորղը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի ի՞նչ ենք անելու, "գերագույն հրամանատար կոչվող անձը"ասում է, որ ինքը չի ցանկանում քաննարկել այդ հարցը: Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ "խոհափիլիսոփայական" անմիտ բառեր արտասանելով: 
Ցինիզմը շարունակվում է...
Եզրակացություն. դավաճանությունը պոզով պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով»:

← Վերադառնալ ցուցակին