Լուրեր
Ո՞վ է խառնակիչ սատանան․ Մարգարիտ Եսայան
23.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞վ է խառնակիչ սատանան
<ֆրանս-Պրեսս>-ին տրված հարցազրույցում ոտքից-գլուխ լկտի տուֆտում էր։ Ցինիզմի գերդոզավորում, դեմքի թրքհաճո արտահայտություն։ Ինչպես կասեր Արմեն Աշոտյանը, փորձենք մի քիչ հերձել ստերը։
Օրինակներից մեկը․<Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետև Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում>:
///․Նախ, իսկ ո՞վ քանդեց ընթացող եւ տրամաբանական ավարտի մոտեցող տասնյակ տարիների բանակցային, քաղաքական գործընթացը, ո՞վ, եւ հետո, ո՞վ ամեն բան բերեց -հասցրեց ազգամիջյան եւ տարածքային վեճի, երբ միջազգային բոլոր նորմերին համահունչ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել էր, ստեղծելով իր անկախ պետությունը, այո, դեռ չճանաչված, բայց՝ կարգին պետությունը, որը , եթե չլիներ չարաբաստիկ 2018-ը կհասներ իր կարգավիճակին եւ կճանաչվեր։
Հաջորդը, այս դրվագում ոչ մի խոսք այն մասին, թե էդ ոնց եղավ, որ այդ <գետտոն> ադրբեջանը չէր համարձակվում ստեղծել 20, 15, անգամ վեց կամ յոթ տարի առաջ։ԷԴդ ոնց եղավ, որ հրահրվեց լայնածավալ պատերազմ եւ տարածաշրջանում ամենամարտունական բանակը,/ինքն էլ էր այս մասին խոսում, երբ փորձում էր գողանալ ընտրողների ձայները/, որ ստեղծել, զինել եւ զարգացրել էին Վազգենը, Սերժը, Ռոբերտը, այդպես դավաճանաբար <պարտվեց> էդ ո՞վ տարավ մեր բանակը պարտության, բունկերում բարոյական աջակցություն ցույց տվո՞ղները թե էդ աջակցությունը ընդունողները։
․Հաջորդ դրվագում, երբ փորձում է քարը գցել միջազգային հանրության բոստանը։ Ինքս էդ միջազգային կոչվող հանրության մասին իմ կարծիքն ունեմ, բազմիցս գրել եմ, բայց, լսեք դրա ասածը․<Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ինչո՞վ եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռևս փետրվարի 22-ին: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում, և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին>:
Ու մեկը չկար հարցներ, իսկ էս <Բաբելանյոն աշտարակը> ո՞վ սարքեց, ով խառնեց բոլոր <լեզուները>, իսկ ինչու 5-7-15 տարի առաջ եւ Արեւմուտքը եւ Ռուսաստանը եւ Հայաստանն ու Արցախը նույն լեզվով էին խոսում, վկան ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հիմա այսպես չհասկացան իրար։ Ո՞վ է խառնակիչ սատանան։
Մի քանի այլ նմանատիպ բարբաջանքից հետո լրագրողը չի հարցնում, բայց պարոն վ, չէ որ դուք անձամբ , ձեր ագնախարարը, ձեր քպականներն են քնում-զարթնում ասում, թե <Ղարաբաղը ադրբեջան է>, էդ դեպքում ի՞նչ ես ուզում <միջազգային հանրությունից>։
Հարցերից մեկին ի պատասխան, թե Հայաստանը ինչպե՞ս է ապրելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, պատասխանում է․<Գիտեք, իմ կարծիքով` կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Եվ այդ սխալը նոր չէ, այդ սխալը նույնիսկ 30 տարվա չէ, այդ սխալը նույնիսկ 100 տարվա չէ, այդ սխալը շատ ավելի հին է>:
Ու, հետո, իբր բացատրում է, թե Հայաստանը ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի, արանքում է, այլ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, անգամ՝ Վրաստանի։
Լսելով այս ցինիզմը, ուզում ես գոռալ, իսկ ո՞վ է նեղացրել Հայաստանի շփումների եւ շահերի դաշտը, ո՞վ է այդ <արանքը> ստեղծել, ո՞վ է խցկել Հայաստանը թուրքիայի եւ ադրբեջանի <արանքը> եւ հիմա իբր հեծանիվ է հայտնագործում , իբր քաղաքագիտական շուստիրիություն է հանդես բերում այսպես տափակաբանելով;
Պարոն վ, իսկ ի՞նչ ես առաջարկում <կոմպլիմենտարիզմին>՝ ցեղասապանո՞ւթյուն, թուրքերի հետ քիրվայություն եւ ալիեւի կոշիկների լիզո՞ւմ․․Ի՞նչ․․․
Հարց հնչեց՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը իր մասնակցության մասին։ Պատասխանը առավել քան զավեշտալի էր եւ նիկոլաբար, ասում՝ դրա մասին եղան եւ դրական եւ բացասական կարծիքներ։ Դրականը որտե՞ղ է տեսել, երեւի քպ գրասենյակում։ Այնքան ակնհայտ էր, որ համատարած վատ ընդունվեց իր այդ քայլը։ Ու սրան հետեւում է հերթական բլթոցը տարածաշրջանի <քաղաքական քարտեզի> մասին։ Իր ցեղասպան մտքերը բերում-հասցնում է այնտեղ, որ իբր իր գնալը <ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում> է։
Ու հարց չի հնչում՝ ի՞նչ համագործակցություն մեկի հետ, ով ասում է , թե այսօր ապրող հայերը թուրքի սրի ծայրին մնացած մսի վերջին կտորն են եւ պետք է դրանից ազատվել։ Ի՞նչ համագործակցություն դահիճի հետ։
Խոսում է <տարածաշրջանի բոլոր երկրների շահեր>-ի մասին որոնք, իբր չպետք է հակասեն <աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի>-ին․․․
Ու լրագրոը չի հարցնում, պարոն վ, իսկ էս ամեն ինչի մեջ ո՞րն է Հայաստանի եւ Արցախի շահը․․Ո՞րը․․․․
Հ․Գ․ Ինքը դեռ էլի է խոսելու, փորձելով հանրությանը վարժեցնել իր պարտվողական, հանձնվողական մտքերին եւ քաղաքականությանը․․Բայց մենք էլ իրավունք չունենք լռել․․․»։