Լուրեր
Արցախի դրոշից ընկնավոր սրիկաներ․ Մարգարիտ Եսայան
23.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի դրոշից ընկնավոր սրիկաներ
Արցախի Հանրապետության դրոշից վախեցողները մի բոլուկ քպական են ․․․․։Հա, ՀՀ իշխանությունը զավթած թուրք-ադրբեջանական գործակալները լիքը վախեր ունեն եւ իրենց վախերի մեջ առաջնային են Արցախի Հանրապետությունը եւ Արցախի դրոշը․․․Արդեն հինգ տարի, 2020-ի չարաբաստիկ, իրենց իսկ բերած պատերազմից հետո ավելի ուժով սրանք փորձում են ջնջել եւ Արցախի Հանրապետություն եւ Արցախի դրոշ բառերը, նախ, որպես բառ եւ իրականում՝ որպես կայացած իրողություն։ Ըմբշամարտի մրցումներում հանկարծ ծածանում են Արցախի դրոշը, զավթիչները հոգեխանգարմունքի մեջ են, Վանաձորում իրենց ԿԳՄՍՆ-ի կազմակերպած փարթիին հանկարծ ծածանվում է Արցախի դրոշը, սրանք ընկնավորում են։ Սրանք վախենում են արցախցուց, վախենում են Արցախից եւ իրենց թվում է, եթե Արցախը հանձնեն թուրքին, իրենց վախերը կանցնեն․․
Նախ՝ չեն կարող հանձնել, չեն կարող եւ չենք թողնելու․․Ապացույցը՝ ալիեւի ամեն օր թութակի պես կրկնվող միտքը՝նիկոլ բանավոր ասել ես, արի գրավոր էլ ասա, ստորագրի․․Դե, դուխդ հերիքում ա, գնա ստորագրի․․Գի՞տես չէ, որ դրանով քո իսկ վերջնական ոչնչացումն ես ստորագրելու․․Գիտես․․վախկոտ․․
Երկրորդ՝ Արցախի Հանրապետությունը արդեն 30 տարի կայացած իրողություն է, թեպետ էսօրվա նախագահ կոչվածը կզած է, իսկ ԱԺ նախագահ կոչված հարբեցողը բոբիկ է պատմությունից, սակայն, դրանք չեն, որ պետք է կամ կարող են Արցախի Հանրապետություն լինել․․Սրանք անցողիկ են․․Հա, ձգվում է, ողբերգականորեն եւ դաժան ձգվում, բայց մոտենում է օրը եւ մենք տեսնելու ենք սրանց վախերից լեղաճաք փախուստը․․․․․
Իսկ դրոշը լոկ դրոշ չէ, դրոշի վրա սինվոլիկա կա՝ արյուն, խաղաղ կապույտ երկինք եւ ոսկեգույն դաշտեր․․Սրանք վախենում են արցախյան պատերազմների հերոս զոհերի արյան հիշողությունից, վախենում են արժանապատիվ խաղաղությունից եւ վախենում են ապագայից՝ իրական, որում իրենք չեն լինելու․․․»։