Լուրեր
Աշխարհը անտարբեր է հայ մարդու, հայ երեխայի իրավունքների, ազատությունների, կյանքի հանդեպ․ Մարգարիտ Եսայան
22.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհը անտարբեր է հայ մարդու, հայ երեխայի իրավունքների, ազատությունների, կյանքի հանդեպ։
Աշխարհը ապրում է բիզնես կանոններով։
Եւ իզուր էին մեզնից ոմանք <որտեղ հաց, այնտեղ կաց> զզվելի ասացվածքից ամաչում, համարելով այն հայկական։
Դա համամարդկային ասացվածք է, եւ աշխարհը, նայելով 120 հազար հայ մարդու տառապանքին եւ էթնիկ զտման լրջագույն վտանգին, նայելով տասնյակ հազարավոր հայ երեխաների սոված եւ թերսանված վիճակին, ոչ մի հայտարարություն, ոչ մի գործողություն չի անում։ Աշխարհ կոչված հրեշի համար կարեւորը բիզնես շահն է, էս դեպքում էդ շահը նավթն է, իրենց ռազմական-ագրեսիվ նկրտումները եւ հողը՝ առանց հայերի։ Բայց ես չեմ զարմանում․․Աշխարհը ինձ՝ ի՞նչ․․․Աշխարհը իր շահն ունի։
Եւ իմ զայրույթին կարող է հակադարձել ՝ ինձնից ի՞նչ ես ուզում, հայ մարդ․․ՔՈ երկրի իշխանությունն է առավոտից-իրիկուն հայտարարություններ տարածում․<Արցախը ադրբեջան է>, քո երկրի էսօրվա վարիչներն են գնում էրդողան շնորհավորում, կքանստում երկու թուրքի առաջ, բերանը բաց ժպտում իլհամին։Քո երկրի իշխանությունն է պատերազմ բերել, խաղաղության մասին կեղծ բարբաջելով, քո երկրի իշխանությունն է ներքին պայմանավորվածությամբ հրապարակվ Արցախը հանձնում թուրքին։ Դու, հայ մարդ , ինձնից ի՞նչ ես ուզում։ Քո ուզածը պետք է քո երկրի իշխանությունից լինի, դու պետք է <Արցախը ադրբեջան է եւ վերջ> ասողին դեռ էն գլխից գլխատեիր, հեռացնեիր, հիմա բերել հասցրել ես դանակը ոսկորին, դու, հայ մարդ, աշխարհից ի՞նչ ես ուզում>։
Ինքս էդ աշխարհից ոչ մի պահանջ չունեմ։ Բայց եւ չեմ կարող լռել, ու չասել՝ ես թքել եմ քո համամարդկային-միջազգային նորմերի եւ օրենքների վրա, թքել եմ էն մոնիտորինգների եւ զեկույցների վրա, որ 30 տարի շարունակ քո հայաստանյան ագենտները գրում- մրում էին եւ մենք էլ որպես պետություն ամեն տողի համար փորձում էինք ճիշտ լինել․․․Երբ քո ագենտներից մեկի քթից արյուն էր գալիս, մեզ հում-հում ուտում էիք։ Իսկ հիմա 120 հազար հայ մարդ, Արցախի երեխեքը, ծերերը, կանայք ու տղամարդիկ, մի ամբողջ հրաշալի եւ տաղանդավոր ժողովուրդ գոյատեւության պայքար է մղում, իր հայրենի հողում ապրելու համար․․․Ու երբ շառլմիշել անունով մեկը երկրորդելով մի թուրքի ասում է թող արցախցիները Աղդամից սնունդ եւ դեղեր ստանան, ես թքած ունեմ բոլոր շառլմիշելների բոլոր հայտարարությունների վրա։ Երբ մի օսլայած եվրոպացի ինձ ասում է գնա եւ քո դահիճի հետ խոսի, թե սպանության եւ ոչնչացման որ ձեւն ես նախընտրում՝ փուլայինը թե փաթեթայինը, ես թքած ունեմ էդ օսլայած վզին, երբ մի թուրք ինձ ասում է ՝ հեռացիր քո տնից, ես թքած ունեմ էդ թուրքի վրա․․․
Բայց, անգամ էս ամեն ինչից հետո ես էդ բոլորից, էդ աշխարհ կոչված հավաքական բիզնես-հրեշից սպասելիք չունեմ։
Իմ ասելիքը մեր մասին է, իշխանությունը ներսում զավթած թուրքի մասին է․․Եւ անգամ էս դեպքում, հասկանալով, որ ներքին թուրքի դեմ պայքարս պայքար է ալիեւի ու էրդողանի դեմ, ես չեմ կարող , իրավունք չունեմ իմ անելիքը սահմանափակել թքած ունենալով․․․
Բոլոր կոչերը պետք է լինեն նույնի մասին՝ ի զեն, պայքար , կենաց-մահու պայքար, կյանքի եւ մահվան պայքար։ Մահը մենք տեսել ենք, տեսել են 5 հազար եւ ավելի ջահելները, Եռաբլուրը վկա, տեսել են էն դեռ չծնված , մոր արգանդում մահացած երեխեքը, տեսնում են Արցախում թերսնված մարդիկ, տեսնում են այստեղ՝ սահմաններին․․Այո, մահը մենք տեսել ենք ու դեռ տեսնելու ենք, քանի դեռ չի հնչում կոչնակը՝ ի զեն։ Հիմա պետք է ոտքի ելնել հանուն կյանքի, հանուն էն դեռ չծնված երեխայի կյանքի, որ Արցախում, իր մոր արգանդում սպասում է իր ծնունդին․․։Հանուն էդ երեխայի մենք մեզ պետք է զոհենք․․․
Հ․Գ․ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946թ․ և աշխատում է ավելի քան 190 երկրներում և տարածքներում՝ պաշտպանելով երեխաների իրավունքները, բարելավելով վերջիններիս և նրանց ընտանիքների կյանքը։
Թքած․․․»։