Լուրեր
Հայաստանի անվտանգային բոլոր մակարդակներն են ենթարկվում հարձակման․ Կարեն Ավագյան
21.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պետությանը բնորոշ հատկանիշներից յուրաքանչյուրի դեմ այսօր առանձին արշավ է մղվում (տարածք, բնակչություն):
Հայաստանն ուզում են վերացնել ոչ միայն տարածքային բաղադրիչով, այլև ոչ պակաս կարևոր մեկ այլ բաղադրիչի` բնակչության առողջությանն անդարձելի վնաս հասցնելով:
Հայաստանում սինթետիկ թմրանյութերի տարածումն ու օգտագործումն այն չափերի է հասել, որ ողջամիտ կասկածները թե այս գործում ներգրավված են իշխանության տարբեր օղակներ ուղղակի չի լքում գիտակցությունը: Այլապես այսչափ թողտվություն սեփական բնակչության առողջության քայքայմանը հնարավոր չէ պատկերացնել:
Տպավորություն է, որ ահաբեկչությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչ միայն սահմանի չորս կողմն է, այլև հենց մեր երկրի ներսում:
Անզեն աչքով էլ հնարավոր է փողոցում դիտարկել, թե ինչ տարիքային խմբի ներգրավածություն կա թմրադեղերի օգտագործման, տարածման ու վաճառքի գործում:
Հայաստանի անվտանգային բոլոր մակարդակներն են ենթարկվում հարձակման, որպեսզի թույլ չտան գոնե այդ օղակներից մեկում առողջացման պրոցեսը»: