Լուրեր
Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա․ Տիգրան Աբրահամյան
21.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու իշխանական մոլուցքը, բնականաբար, որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ և միայն պատռում են այն մարդկանց անբարոյական դիմակները, ովքեր համաձայնվել են Փաշինյանի հանցակիցը դառնալ:
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպել եմ գեներալին, ով իրեն հատուկ սառնասրտությամբ է արձագանքում իշխանության կանխատեսելի քայլերին` ևս մեկ անգամ շեշտում, որ մինչև վերջ պաշտպանելու է իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
Գեներալի անհանգստությունը կապված է ոչ թե իր անազատության մեջ գտնվելու, այլ Հայաստանի ու Արցախի թուրքացման գործընթացներով:
Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա»: