Լուրեր

Շարունակվում է ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիան

19.07.2023

 ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին:

 
 

 

a

Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են` ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, և թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:

24news.am

← Վերադառնալ ցուցակին