Լուրեր

Ջղայնություն․․․ Թե նիկոլից հետո ով ինչպես կդատվի․ Մարգարիտ Եսայան

19.07.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ջղայնություն
 
Թե նիկոլից հետո ով  ինչպես կդատվի, ով ոնց կինքնասպանվի, ով ուր կփախչի, ով ում առաջ կսողա եւ այլն, ինձ հեչ հետաքրքիր չի․․Սողունները էլի կսողան, կեղտերը էլի կմնան ջրի երեսին, փախնողները կփախնեն ու տաքուկ  կլափեն իրենց  երկրից <փախցրած> կորմը․․․։  Վստահ եմ,  դատավորները   էդ <ապագայի> մեջ  նույնպես  կդատեն ոնց օրվա  իշխանությունը կուզի․․․Էն ամեն ինչը, որ <ապագային> մասին է, ինձ հեչ չի հուզում։ Էդ բաները արցախցուն եւս էս պահին չի հետաքրքրում, իրենց պետք է օգնել եւ օգնել հիմա, կանգնել իրենց կողքին։
Իմ   մտքերը եւ ապրումները ներկայի մասին են․․․․Եթե մենք էդ ներկան թողնելու ենք այ  ըսենց ինքնահոսի, եթե մենք էդ ներկայի մեջ դիտորդի պես  նայելու ենք կամ վաշ-վուշ անելով երեք մանեթանոց լաց ենք դնելու կուշտ  ուտելուց  եւ չոփիկով ատամներս մաքրելուց հետո․․Թքած․․․Ուրեմն մենք ոչ ամոթ ունենք, ոչ արժանապատվություն, ուրեմն, այո նիկոլը մեզ ավելի լավ է ճանաչում, գիտի, որ ըսենց  ուլի պես  մկկալու ենք․․․Էդքան բան։ Հա, ինձ  <ապագայի> դատերը, պատիժները, գնդակահարությունները եւ սամասուդները հեչ չեն հետաքրքրում․․։   
 
Ինձ մեր էս օրն է  հետաքրքիր։ Օրվա համար բավական է իր ցավը․․Դեռ Աստվածաշնչում են ասել։
Էսօր մեր երկիրն ու մեր Արցախը էն վիճակում է, որ  էդ <ապագան>  ոչ էլ գալու է․․․։   Իզուր մի երազեք։ 
Էսօր, էս պահին  ի՞նչ է կատարվում մեր երկրում, Արցախում․․Գի՞տեք, թե քանի հազար երեխա է սոված, կիսասոված, քանի մայր է     անհանգիստ, քանի հայր է   ճնշված․․Գիտեք․․․։
 
Ո՞ւ․․․Էդ մեզ չի  վերաբերո՞ւմ․․Մենք  արտոնյա՞լ ենք․․․
Չէէէէ, մենք   վախկոտ ենք,  մենք    վախենում ենք ձայն հանել, մի հատ ստատուս , մի հատ վայ-վույ, արցախցի սիրուն բալիկի մի հատ հուզիչ նկար ու ՝ մեր գործը համարում ենք  ավարտված․․Ճիշտը էն ա, որ հենց հիմա  առանց ոչ մեկին սպասելու, առանց հրամանի, մեր  ազգային  ներքին ինքնապաշտպանական բնազդով պետք է կանգնած լինեինք․․Կանգնած սահմանին մոտ, Արցախին մոտ եւ ոչ թե՝ կզած, պպզած   ու նստոտած․․․Մենք ինչո՞վ ենք տարբերվում արայիկհարությունյան եղկելի տեսակից, նիկոլից, էն ալենից, ախքից, էն կնիկներից  ու կնիկանմաններից, որ Արցախը համարում են Ադրբեջան․․ Ոչ մի բանով․․Իրենք   ասում են ու Արցախը տալիս են, , մենք  ասում ենք հակառակը, բայց՝ ոչ մի բան չենք անում․․Բառախեղդ էղանք, լացախեղդ,    հե՞տո․․Մինչեւ ո՞ր պահն է պետք ըսենց ուլ մնալ․․․․։
Գրում եմ ու մտածում, էս ամենից հետո մեզ մարտակոչ է պետք է  իրական մարտակոչ, Արցախին կյանք ենք պարտք, էդ կյանքը  տվող մահապարտ  պետք է  դառնանք․․Բայց՝  էլի մեկ ստատուս ավելացավ ընդհանուր  լրահոսի մեջ ու  ժապավենը ձգվեց․․․․
Ասեք՝ ոնց անենք, ինչ անենք, <ումով>ը մի ասեք, ամեն մեկս մի-մի վարչապետ ենք չէ՞․․․․․/Ըսեղ լացի իմոջի․․․/ ։
 
Հ․Գ․ Եկեք միասնաբար փոխենք <բանակցողին>, ռադ անենք ․․․Հետո՝ կանենք մնացածը․․․»։

← Վերադառնալ ցուցակին