Լուրեր

Փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս․ Տիգրան Աբրահամյան

18.07.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբոքյան իր էջում գրել է․

 
«Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու:
 
Իհարկե փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս կամ ֆիզիկական գոյության նվազագույն խնդիրներ լուծում, կարևորը իրենք իշխանության են, փորները կուշտ, գրպանները լիքը:
Միջնորդ այն երկրները, որոնք խրախուսում են Արցախի հանձնումը, երևի արդեն բավարարված են, որովհետև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասնակից են, թե բա` հնարավոր համարում ենք արցախցիների անվտանգ ապրելն Ադրբեջանի կազմում:
 
Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` նախագահական նստավայրի դիմաց նստացույց սկսելուն, ապա պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել:
Ես հասկանում եմ, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բայց դա այլ կերպ պետք է իրականացնել»:

← Վերադառնալ ցուցակին