Լուրեր
Խոսքս ուղղում եմ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավոր Արթուր Նահապետյանին ․ Հենրիխ Դանիելյան
17.07.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խոսքս ուղղում եմ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավոր Արթուր Նահապետյանին և նիկոլի մնացյալ գործիքներին.
Բազմիցս ասել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք չենք մոռանալու և դուք էլ չմոռանաք, որ դուք դարձել եք նիկոլ փաշինյանի կողմից օգտագործվող գործիք, որի միջոցով բանտարկում կամ սպանում են մարդկանց, ովքեր ազգային մոտեցումներ ունեն, ովքեր պայքարում են հանուն իրենց 2 հայկական հանրապետությունների, հանուն մեր ժողովրդի վաղվա օրվա, հանուն բոլոր ուղղություններով հայկական օրակարգի վերականգման և հաստատման:
Արմեն Աշոտյանը բանտարկված է հայ լինելու համար, բանտարկված է ճիշտը խոսալու համար, բանտարկված է Արցախը հայկական համարելու համար:
Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը և մնացած քաղբանտարկյալները պատմության մեջ մնալու են` որպես հայրենատեր հայեր, ովքեր պայքարել են հանուն իրենց հայրենիքի, իսկ դուք որպես թրքահպատակներ, որպես այլահպատակներ, որպես հայրենավաճառներ, որպես դավաճաններ, որպես դավաճանների կողմից օգտագործված և դեն նետված գործիքներ:
Դուք` բոլորդ հայտնվելու եք քաղաքական աղբանոցում և ձեր սերունդներն էլ ժառանգելու են դավաճանի կնիքը:
Արմեն Աշոտյանն Արցախը ազատագրած Սերժ Սարգսյանի թիմակիցն է: Արմեն Աշոտյանի և մեր բոլորի համար պատիվ է բանտարկված լինել և կյանք տալ հանուն հայրենիքի: Մենք մեր նախագահի գլխավորությամբ երբեք չենք լքելու խրամատը, որը պահում է հայոց պետականությունը:
Մեզ համար այսօր և միշտ արդիական է Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:
Այդպես եղել է, կա, և միշտ լինելու է»: